Աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման և մահվան ռեկորդային թվեր
Վերջին 24 ժամում աշխարհում ռեկորդային թվով ավելացել է կորոնավիրուսից մահացած անձանց թիվը:
Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 11 617 մարդ: Տեղեկությունը տարածում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Ռեկորդային թվով է ավելացել նաև վարակակիրների թիվը: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է վարակման 666 000 դեպք:
Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել ավելի քան 52 միլիոն մարդու մոտ, այդ թվում 1,3 միլիոնը մահացել է: