Աշխարհի տարբեր երկրների առաջնորդները հավաքվում են Լոնդոնում՝ Քիր Սթարմերի նստավայրում՝ պաշտպանական գագաթնաժողովի համար
Տարբեր երկրների ղեկավարներ հավաքվում են Լոնդոնի Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող վարչապետ Քիր Սթարմերի նստավայրում՝ մասնակցելու պաշտպանության գագաթնաժողովին: Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին արդեն ժամանել է վարչապետի նստավայր։
Գագաթնաժողովին, որին կքննարկվի ուկրաինական հարցը, կմասնակցեն եվրոպացի առաջնորդներ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ինչպես նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։
Բացի այդ, Լոնդոնում սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի այցը։
Եվրոպական երկրների ներկայացուցիչների թվում կլինեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ինչպես նաև Դանիայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի, Չեխիայի և Ռումինիայի առաջնորդները։