Աշխարհամատրան կիրակիի տոնական պատարագը Սվետիցխովելիում մատուցում է Իլիա երկրորդը
ՈՒղղափառ եկեղեցին այսօր տոնում է Զատկից հետո աշխարհամատրան կիրակին:
Այս օրվա կապակցությամբ, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք, սրբազնագույն Իլիա երկրորդը սվետիցխովելիի տաճարում մատուցում է տոնական պատարագ:
Աշխարհամատրան կիրակին զատկի նորացումն է, այս օրվանից սկսած բոլոր կիրակիները տոնվում են որպես զատկի կիրակի: Հենց այդ պատճառով հավատացյալները ամեն կիրակի հավաքվում են եկեղեցիներում, մասնակցելով տոնական պատարագին:
Աշխարամատրանը կոչվում է նաև Թոմայի կիրակի: Աստվածաշնչում գրված է, թե ինչպես է տեր Հիսուս Քրիստոսը հարությունից հետո տեսակցել իր աշակերտներին և երբ այդ մասին իմացել էր Թոման, ասել էր, որ երբ իմ աչքերով կտեսնեմ դա կհավատամ տիրոջ հարությունը: Աստվածաշնչի համաձայն, Սուրբ Զատկի 8-րդ օրը, կրկին կիրկի օրը Հիսուս Քրիստոսը այցելում է իր աշակերտներին և Թոման տեսնում է իր աչքերով, ընկնում է ծնկի և ասում՝ աստված իմ, տեր իմ: Նա առաջինն է աշակերտների միջև, որը ճանաչեց Հիսուս Քրիստոսի աստվածական բնությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan