Արժույթի միջազգային հիմնադրամը մատնանշում է Վրաստանում ֆիսկալ բարեփոխումների հաջողության վրա
Արժույթի միջազգային հիմնադրամը մատնանշում է Վրաստանում ֆիսկալ բարեփոխումների հաջողության վրա: Տարածաշրջանային տնտեսական տեսության զեկույցի մի մասի վեռնագիրն է ՝ «Վրաստանում ֆիսկալ բարեփոխումների դասերը»:
«Վրաստանը անց է կացրել հիմնարար բարեփոխումներ, ֆիսկալ քաղաքականության արդյունավետությունը բարելավելու համար – ֆիսկալ ինստիտուտների ամրապնդմամբ, կոռուպցիայի նվազեցմամբ և բիզնես կլիմայի բարելավմամբ: Այս բարեփոխումները հանգեցրել են ֆիսկալ արդյունքների էական բարելավման», – ասվում է փաստաթղթում:
ԱՄՀ-ը 2003 թվականից ի վեր մատնանշում է վերջին ժամանակներում իրականացրած բարեփոխումների վրա: Փաստաթղթում խոսվում է նոր բյուջետային օրենսգրքի ընդունման, ֆիսկալ կարգապահության, ծրագրային բյուջեի մշակման և ռիսկերի հաշվետվության մասին:
Բացի այդ, ԱՄՀ-ում կարծում են, որ Վրաստանը պետք է շարունակի բարեփոխումները: Օրինակ, հնարավոր է բարձրացնել բյուջետային ծախսերի արդյունավետությունը: