Արժույթի միջազգային հիմնադրամը ենթադրում է, որ այս տարի Վրաստանի տնտեսական աճը կլինի 4.6 տոկոս
Արժույթի միջազգային հիմնադրամը ենթադրում է, որ այս տարի Վրաստանի տնտեսական աճը կլինի 4.6 տոկոս: Այս մասին ասվում է հիմնադրամի առաքելության ամփոփիչ մամլո հաղորդագրությունում:
«2019 թվականին սպասվում է էկոնոմիկայի 4.6 տոկոսով աճ: Ենթակառուցվածքի բարձր ծախսերը հավասարակշռության կբերեն ավելի քիչ դրական արտաքին միջավայրի և վարկի ցազծ աճի ազդեցությունը էկոնոմիկայի վրա: Ենթակառուցվածքային ծախսի ավելացմանը զուգահեռ, պետք է բարելավվի նախագծերի ընտրության և կառավարման փորձը»,- հայտարարել է հիմնադրամի առաքելության ղեկավար Մերսեդես Վերա-Մարտինը:
Արժույթի հիմնադրամի առաքելությունը Վրաստանում էր փետրվարի 20-26-ին: