Արժութային հիմնադրամի կողմից կաջակցվի 289 մլն դոլարի եռամյա ծրագիր. Իրակլի Ղարիբաշվիլի
Արժութային հիմնադրամի կողմից կաջակցվի 289 մլն դոլարի եռամյա ծրագիր. Իրակլի Ղարիբաշվիլի

Անցյալ շաբաթ՝ ուրբաթ օրը, Վրաստանի կառավարությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը նոր համաձայնագիր են ստորագրել ԱՄՀ-ի հետ, և հիմնադրամը կաջակցի 289 միլիոն դոլարի եռամյա ծրագրին,- այս մասին կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Ինչպես նշել է վարչապետը, ծրագիրը նպատակ ունի պահպանել մակրոտնտեսական կայունությունը, բարեփոխումների շարունակականությունը և հիմնադրամի կողմից դրանց աջակցությունը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև համապատասխան նախարարներին, նախարարություններին, ովքեր ակտիվ աշխատել են ամենաարդյունավետ ծրագիրը հաստատելու ուղղությամբ։ Այս համաձայնագիրը փաստացի կարելի է դիտարկել որպես կանխարգելիչ ապահովագրության մեխանիզմ, որի շրջանակներում ֆինանսավորումը կտրամադրվի միայն այն դեպքում, եթե մեր տնտեսությունը բավարարի այդ կարիքը։ Ծրագիրը միտված է մակրոտնտեսական կայունության պահպանմանը և, իհարկե, բարեփոխումների շարունակմանը և հիմնադրամից դրանց աջակցությանը»,- ասել է վարչապետը։