«Արժանի գործընկեր 2018»-ի բրիտանացի զինծառայողները ժամանել են Վրաստան (վիդեո)

Ամերիկացի և գերմանացի զինծառայողներից հետո, «Արժանի գործընկեր 2018» զորավարժության մասնակցելու նպաատակով, Վրաստան են ժամանել զինվորներ Մեծ Բրիտանիայից և Հյուսիսային Իռլանդիայից:

Վրաստանի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, անձնակազմը Վրաստանում է ամբողջական կազմով և պարաստվում է բազմազգ ռազմական վարժանքին մասնակցելու համար: Մեծ Բրիտանիան և Հյուսիսային Իռլանդիան  «Արժանի գործընկեր» զորավարժությանն ակտիվ ներգրավված են 2016 թվականից:

Այս տարի ուսմնավարժանքներին մասնակցում է 13 երկրի ավելի քան 3000 զինծառայող:

«Արժանի գործընկեր 2018»-ը մեկնարկելու օգոստոսի մեկին և տևելու է մինչև օգոստոսի 15-ը: