«Արժանի գործընկեր 2018»-ի մասնակից ամերիկյան «Սթրայքերներ»-ի մարշը – Ֆոտոշարք
ԱՄՆ-ի կողմից Վրաստանի նկատմամբ աջակցություն ցուցադրելու նպատակով, «Արժանի գործընկեր 2018»-ի մասնակից ամերիկյան «Սթրայքեր» կոնվոյ ռազմական զրահամեքենան Սենակից մարշով կշարժվի Վազիանիի ուղղությամբ: Մարշն սկսվել է ուշ գիշեր:
Ամերիկյան զրահամեքենան կանգ կառնի Գորի քաղաքի կենտրոնում, որտեղ քաղաքացիներին կընձեռվի ռազմական տեխնիկան ուսումնասիրելու և լուսանկարվելու հնարավորություն:
https://www.youtube.com/watch?v=cJ1WX5cIONo
«Արժանի գործընկեր 2018»-ի պաշտոնական բացումը կայանալու է Վազիանիի ռազմական օդանավակայանում՝ օգոստոսի մեկին: Զորավարժությունն իրականացվում է Վրաստանի զինված ուժերի և ԱՄՆ-ի բանակի եվրոպական հրամանատարության ղեկավարությամբ:








