Նոր արյունը մեզ հնարավորություն կտա լինել ավելի արդյունավետ. Կախա Կալաձե
Նոր արյունը մեզ հնարավորություն կտա լինել ավելի արդյունավետ. Կախա Կալաձե

Նոր արյունը մեզ հնարավորություն կտա լինել ավելի արդյունավետ,-այս մասին Թբիլիսիի քաղաքապետ Կախա կալաձեն, հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնաթողությունը մեկնաբանելիս:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, երեկ թիմում քննարկվել է ստեղծված իրավիճակը: Հանդիպմանը ներկա էին մեծամասնության անդամները, կառավարության ներկայացուցիչները և «վրացական երազանքի» նախագահը:

«Երեկ թիմում քննարկել ենք ընդհանուր հարցեր, որոնք վերաբերում են գոյություն ունեցող իրավիճակին: Հանդիպմանը ներկա էին մեծամասնության անդամները, կառավարության ներկայացուցիչները և կուսակցության նախագահը, որը ֆիքսել է իր տեսակետը և մատնանշել այն հիմնախնդիրների վրա, որոնք գտնում ենք, որ հիմնախնդրային են: Ինչ վերաբերում է Գիորգի Կվիրիկաշվիլիի գործունեությանը, ապա այս տարիներին գրանցվել են հաջողություններ, սակայն առաջ են եկել լուրջ մարտահրավերներ: Ինչ վերաբերում է պաշտոնաթողության որոշմանը, ապա կասեմ, որ նոր արյունը մեզ կտա հնարավորություն, լինել ավելի արդյունավետ և պատասխանել այն մարտահրավերներին, որոնք այսօր գոյություն ունեն մեր երկրում»,-հայտարարել է Կալաձեն:

Այսօր Գիորգի Կվիրիկաշվիլին հեռացել է վարչապետի պաշտոնից: Դրա հետ մեկտեղ, վարչապետի պաշտոնաթողության պատճառով, իրավասությունները դադարեցվել են բոլոր նախարարների համար:

«Այսօր այն պահն է, երբ կուսակցության նախագահին պետք է տրվի հնարավորություն, թիմը համալրել սեփական տեսակետի համաձայն»,-Այս մասին հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: