Արվեստի ներկայացուցիչների ցույց-երթ Թբիլիսիում
Արվեստի ներկայացուցիչների ցույց-երթ Թբիլիսիում

Թբիլիսիում Ազգային արխիվի շենքի մոտ բողոքի ցույցին հավաքվել էին արվեստի ոլորտի ներկայացուցիչներ։ Ցույցի մասնակիցները երթով անցել են Վրաստանում ԵՄ անդամ երկրների դեսպանատների մոտով։ Հնչեցին նաև պահանջներ:

Արվեստի ոլորտի ներկայացուցիչները պահանջում են պատժամիջոցներ սահմանել կառավարության անդամների, իրավապահների, մասնավոր անձանց դեմ՝ Վրաստանում ժողովրդավարության արմատները փորելու համար։ Նաև նոր ընտրություններ անցկացնելու և ակցիաների ընթացքում ձերբակալված քաղաքացիներին ազատ արձակելու նախկին պահանջները մնացել են անփոփոխ։