Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկատվություն է տարածում Բորջոմիում հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը տեղեկատվություն է տարածում Բորջոմիում հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ

Բորջոմիի մունիցիպալիտետում հրդեհի մարման գործընթացը շարունակվում է ուժեղացված ուժերով,- ասված է Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տարածած տեղեկատվության մեջ։

«Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հրշեջներն ու փրկարարները շարունակում են Բորջոմիի կիրճում բռնկված հրդեհի 24-ժամյա տեղայնացումը և մարումը։ Հրդեհի մարման աշխատանքներին առավոտից ներգրավված են սահմանային ոստիկանության ուղղաթիռները և Թուրքիայի Հանրապետության երեք մասնագիտացված հրշեջ ինքնաթիռ։

Դժվարամատչելի տեղանքում մի քանի կիլոմետր երկարությամբ անցկացվել են հրդեհային ճանապարհներ, որոնց օգնությամբ մշակվում են հրդեհային օջախները։ Տեղադրվել են ջրի լրացուցիչ պոմպեր։

Տեղայնացման և լուծարման աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ՆԳՆ, ՊՆ, Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայությունների աշխատակիցները»,- ասված է ԱԻ կառավարման ծառայության տեղեկատվության մեջ։

Նրանց տվյալներով՝ իրականացվում են հակահրդեհային բոլոր միջոցառումները, որպեսզի կրակը չտարածվի բնակավայրեր կամ ռազմավարական նշանակության օբյեկտներ։