Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը «Չեմպիոն» առևտրական կենտրոնում բռնկված հրդեհի կապակցությամբ տարածում է տեղեկատվություն
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը «Չեմպիոն» առևտրական կենտրոնում բռնկված հրդեհի կապակցությամբ տարածում է տեղեկատվություն

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, պաշտոնական տեղեկատվություն է տարածել «Չեմպիոն» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի կապակցությամբ:

«Ներքին գործերի նախարարության «112» հանրային անվտանգության կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Մուխիանիի բնակավայրում ՝ Գոբրոնիձե փողոցում, «Չեմպիոն» շուկայի տարածքում ծուխ է առաջացել և բաց կրակ է նկատվում:

Հրդեհը տարածվել էր սերտորեն կապված երկու շենքերում, որտեղ տեղակայված էին պահեստային տարբեր տարածքներ և արհեստանոցներ:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության առաջին արձագանքման խմբերը հնարավորինս արագ արձագանքեցին հաղորդագրությանը: Բացի այդ, կենտրոնացվել են հրշեջ-փրկարարական ջոկատները: Ընդհանուր առմամբ շուկայի տարածք մեկնել է 21 խումբ, և ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ են սկսվել», – հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից:

Նրանց խոսքով, շուկայի մոտակայքում գտնվող բենզալցակայանում հրդեհի տարածման վտանգ կար, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները ժամանակին կանխեցին պայթյունի վտանգը: Նրանց հաջողվեց փրկել նաև շենքի զգալի մասը:

«Այս պահին կրակն արդեն մարվել է: Հրշեջ-փրկարարական մի քանի ջոկատներ տեղում են մնում մոնիտորինգի նպատակով:

Պատահարի արդյունքում ոչ ոք չի տուժել:

Դեպքի վայրում էին գտնվում արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին և Հրշեջ-փրկարարական ծառայության պետ Դավիթ Սուխիշվիլին: Նրանք հրդեհի մարման գործողությունը ղեկավարում էին տեղում», – ասված է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հայտարարության մեջ:

«Ախմետելի» մետրոկայանի տարածքում, «Չեմպիոն» առևտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր լուսադեմին: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության, Թբիլիսիի գլխավոր վարչության պետ, Օթար Կերեսելիձեի հայտարարությամբ, շենքում հաջողվել է փրկել ապրանքի ավելի քան 50 տոկոսը: