«Արտադրիր Վրաստանում» ծրագրի օժանդակությամբ «Իմերի» կարի արտադրամասին տրվել է նոր կյանք. Նաթիա Թուրնավա
Քութայիսիի ամենահին ձեռնարկություններից մեկին ՝ «Իմերիին», որը 90 տարեկան է, «Արտադրիր Վրաստանում» ծրագրի օժանդակությամբ տրվել է նոր կյանք, – այս մասին հայտարարել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Նաթիա Թուրնավան, ով ծանոթացել է Քութաիսիում «Իմերի» ձեռնարկության արտադրական գործընթացին:
Նախարարի խոսքով, «Արտադրիր Վրաստանում» ծրագրին մասնակցությամբ, տեղի է ունեցել ձեռնարկության վերազինում, այսօր «Իմերի»-ն իր արտադրանքի մեծ մասն ուղարկում է արտահանման, իսկ ձեռնարկությունում աշխատում է 400 մարդ:
Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության տեղեկությամբ, ձեռնարկության սեփականատեր Մայա Սիմոնիձեն նախարարին տեղեկացրել է զարգացման ծրագրերի և նոր միջազգային գործընկերների մասին: «Իմերին» արդեն ապրանքներ է արտադրում այնպիսի հայտնի ապրանքանիշերի համար, ինչպիսիք են գերմանական Lebek-ը և Joy Lucy-ին, ինչպես նաև բրիտանական Marks & Spencer-ը:
««Իմերի» կարի ընկերությունը 2016 թվականի դեկտեմբերից «Արտադրիր Վրաստանում» ծրագրի շահառուն է: Ձեռնարկությունը կենտրոնացած է բաճկոնների, խալաթների և տրիկոտաժի համանման ապրանքների արտադրության վրա: 2016 թվականին ձեռնարկությունն ընդլայնվեց, ինչը թույլ տվեց ընկերությանը ավելի շատ արևմտյան գործընկերներ ունենալ: Ընդհանուր ներդրումը կազմել է 315 000 եվրո: Ներդրումը ձեռնարկությունում ստեղծեց 170 աշխատատեղ: Ձեռնարկությունում աշխատում է 400 մարդ: Ձեռնարկության արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանվում է», – հայտնել են էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից: