«Արտադրիր Վրաստանում» գործակալությունը ճանաչվել է արտահանումը խթանելու և աջակցելու առումով աշխարհում լավագույն օրինակներից մեկը
«Արտադրիր Վրաստանում» գործակալությունը ճանաչվել է արտահանումը խթանելու և աջակցելու առումով աշխարհում լավագույն օրինակներից մեկը

Վրաստանի կառավարության «Արտադրիր Վրաստանում» գործակալությունը «WTPO Awards 2020»-ի շրջանակներում ճանաչվել է արտահանումը խթանող և աջակցող աշխարհում լավագույն օրինակներից մեկը: Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը:

Վրաստանը 6 ֆինալիստների թվում է: Եզրափակիչ փուլում են կազմակերպություններ, որոնք խրախուսում են արտահանման զարգացման նորարարական և արդյունավետ նախաձեռնությունները:

Մրցույթն անցկացվում է «International Trade Center» կողմից, որը Միացյալ ազգերի և Համաշխարհային առևտրի կազմակերպության համատեղ գործակալությունն է: Հաղթողները կհայտարարվեն հոկտեմբերի 14-ին, Գաննայում, «WTPO»-ի 13-րդ կոնֆերանսին: