Առողջապահության փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրին ծանոթացել է բռնազավթված գծի մոտ բացված պատվաստումների նոր կենտրոնի աշխատանքին
Ծալենջիխայի մունիցիպալիտետի Փախուլանի գյուղում, բռնազավթված գծի մոտ գտնվող ամառային բժշկական վրանը, որտեղ օկուպացված տարածքներից քաղաքացիներն արագ թեստավորում էին անցնում, փոխարինվել է ձմռան համար կազմակերպված բժշկական կոնտեյներով։ Տեղեկությունը տարածում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նրանց խոսքով, բացի թեստավորումից, բուժկետում հնարավոր է նաև «Կովիդ-19»-ի դեմ պատվաստում։
Կենտրոնի աշխատանքին, Հանրային առողջության կենտրոնի ներկայացուցիչների հետ միասին, ծանոթացել են նաև բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Գիորգի Ծոծկոլաուրին և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական լիազոր, Գիորգի Գուգուչիան։
«Փախուլանի գյուղում, բռնազավթված գծի մոտ ստեղծվել է պատվաստման և փորձարկման կետ՝ Առողջապահության նախարարության և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի պետական լիազորի վարչակազմի ներգրավմամբ»,- հայտնել են Առողջապահության նախարարությունից։