Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ Covid-ի վիճակագրությունն այլևս չի հրապարակվի
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը՝ Covid-ի վիճակագրությունն այլևս չի հրապարակվի

Առողջապահության նախարարությունն այլևս չի հրապարակի Covid-ի վիճակագրությունը: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են առողջապահության նախարարությունից։

Գերատեսչությունից պարզաբանել են, որ վերջին շրջանում երկրում գրանցվել է վարակի նվազման միտում, և համաճարակային իրավիճակը կայուն է։ Նկատի ունենալով վերը նշվածը՝ նախարարության տեղեկատվության համաձայն՝ Covid-ի վիճակագրության հրապարակման կարիքն այլևս չկա։

«Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը կմշակի Covid-ի հետ կապված տվյալները՝ սովորական վիճակագրական հաշվետվության նպատակով և հրապարակայնորեն կկիսվի շահագրգիռ կողմերի հետ»,- նշում է Առողջապահության նախարարությունը։

Հիշեցնենք, որ համաճարակի ակտիվ ժամանակահատվածում ամեն օր հրապարակվում էր «Covid-19»-ով վարակվածների, հոսպիտալացումների և մահերի վիճակագրությունը, մայիսից պաշտոնական վիճակագրությունը հրապարակվում էր Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կայքում շաբաթը մեկ անգամ, և վերջում, հոկտեմբերի սկզբին հրապարակվեցին մեկ ամսվա տվյալները։