Առողջապահության նախարարությունը 27 տարեկան բուժքույրի վիճակի կապակցությամբ կոնսիլիումի մասին տարածում է տեղեկություն
Առողջապահության նախարարությունը 27 տարեկան բուժքույրի վիճակի կապակցությամբ կոնսիլիումի մասին տարածում է տեղեկություն

27-ամյա բուժքրոջ բուժման մարտավարության վերաբերյալ ընթանում է կոնսիլիում,- այս մասին ասված է բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկության մեջ:

Նրանց խոսքով, Առաջին համալսարանական կլինիկայում ընթացող կոնսիլիումին ներկա է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Խորհրդակցությանը մասնակցում են նաև Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան և կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին և այլ բժիշկներ:

Ախալցիխեի կլինիկայում, «Աստրազենեկայի» պատվաստանյութը ներարկելուց հետո, 27-ամյա բուժքրոջ մոտ տեղի է ունեցել անաֆիլակտիկ ցնցում: Բժիշկների խոսքով, նրա առողջական վիճակը ծանր է: Բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկա: