Բժիշկ Զուրաբ Փաղավան լքել է Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վիճակի մոնիտորինգի նպատակով ստեղծված կոնսիլիումը
Բժիշկ Զուրաբ Փաղավան լքել է Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վիճակի մոնիտորինգի նպատակով ստեղծված կոնսիլիումը

Բժիշկ Զուրաբ Փաղավան լքել է Վրաստանի նախկին նախագահ, Միխեիլ Սաակաշվիլիի առողջության վիճակի մոնիտորինգի նպատակով ստեղծված բժշկական խորհուրդը:

Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Փաղավան, խորհրդի կազմից դուրս գալու պատճառը եղել է նրա առողջական վիճակը։ Նրա խոսքով, հոկտեմբերին վարակվել է կորոնավիրուսով։

«Առողջական վիճակից ելնելով դուրս եմ եկել խորհուրդից։ Ինչևէ, դադարեցրել եմ իմ ակտիվությունը։ Շաբաթ օրը ես գրեցի այս մասին քրեակատարողական վարչության պետին ու բացատրեցի պատճառները։ Հոկտեմբերին ես անց եմ կացրել կորոնավիրուս: Ես կարծում էի, որ լիովին ապաքինվել եմ։ Ես ապաքինվել եմ, այլևս վարակող չեմ, բայց իմ վիճակն ամբողջությամբ չի վերականգնվել»,- ասել է բժիշկ Զուրաբ Փաղավան։