«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում» հայտարարում են, որ «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի մատակարարումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար, հնարավոր է սկսվի փետրվարից
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում» հայտարարում են, որ «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութի մատակարարումը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար, հնարավոր է սկսվի փետրվարից:
Ինչպես հայտարարել է կազմակերպության տնօրեն, Թեդրոս Ադհանո Գեբրեյեսուսը, միլիոնավոր պատվաստանյութեր մատակարարելու համար արդեն պայմանագիր է կնքվել «Փայզեր»-«Բիոենտեկի» և «Աստրազենեկայի» հետ: Ըստ նրա, պատվաստանյութերի բաշխումը կսկսվի «Կովաքս» նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է ապահովել «կովիդ 19»-ի դեմ պատվաստանյութերի հասանելիությունը բոլոր երկրների համար:
«Այսօր ես ուրախ եմ տեղեկացնել, որ «Կովաքսի» նախաձեռնության շրջանակներում մենք պայմանագիր ենք կնքել «Փայզեր»-«Բիոենտեկի» հետ ՝ 40 միլիոն պատվաստանյութ ստանալու համար: «Աստրազենեկա» ընկերությունից ակնկալում ենք լրացուցիչ 150 միլիոն դեղաչափ: Այս պատվաստանյութի տարածումը կսկսվի այս տարվա առաջին եռամսյակում: Սա նշանակում է, որ «Կովաքսի» շրջանակներում պատվաստանյութերի առաքումը կարող է սկսվել փետրվարին», – ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: