Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսը հայտարարել է պանդեմիա
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսը հայտարարել է պանդեմիա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսը հայտարարել է պանդեմիա:

Սա առաջին կորոնավիրուսն է, որը հայտարարվել է պանդեմիա:

«Մեր կողմից արված գնահատակով, «COVID-19»-ը կարելի է բնորոշել որպես պանդեմիա»,- հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհանո Գեբրեյեսուսը:

Նրա խոսքով, իրավիճակը որպես պանդեմիա գնահատելը չի փոխում առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կորոնավիրուսի վտանգի գնահատումը:

Նոր կորոնավիրուսն առաջին անգամ գրանցվել է Չինաստանում, դեկտեմբերի սկզբին: Դրանից հետո այն տարածվել է աշխարհի 90 երկրներում: