Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկությամբ, «կովիդ 19»-ի նոր շտամը արձանագրվել է Եվրոպայի 22 երկրներում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդմամբ, «կովիդ 19»-ի նոր շտամը արձանագրվել է եվրոպական 22 երկրներում: Այս մասին հայտարարել է կազմակերպության եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլուգեն:
«Ինչպես բոլոր վարակները, «կովիդ 19»-ը ժամանակի ընթացքում փոխվել է: Ես հասկանում եմ դրա հետ կապված մտահոգություններ կան: Եվրոպայի 22 երկրներ արդեն հայտնաբերել են «կովիդ 19»-ի նոր շտամը»,- հայտարարել է Կլուգեն:
Նրա խոսքով, նոր շտամը արագ է տարածվում, չնայած հիվանդության ընթացքը չի ծանրանում: Ըստ նրա, նոր շտամը նկատվել է բոլոր տարիքային խմբերում և երեխաները հատուկ ռիսկային խումբ չեն:
Կլուգեի հայտարարությամբ, «կովիդ 19»-ը մոտ ժամանակներս կրկին կփոխվի:
Նա նաև ասել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը զգալի մարտահրավեր կլինի եվրոպական տարածաշրջանի համար:
«Դա կլինի համերաշխության փորձություն, հատկապես հարուստ երկրների համար, որպեսզի բոլորը կարողանան պատվաստանյութ ընդունել», – հայտարարել է Կլուգեն:
Նրա խոսքով ՝ առաջին փուլում անհրաժեշտ է պատվաստել ռիսկ խմբերին պատկանող մարդկանց և բժշկական անձնակազմի անդամներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոյի տվյալների համաձայն, 2020 թվականին եվրոպական 53 երկրներում գրանցվել է կորոնավիրուսի 26 միլիոն դեպք: Մահացել է 580 000 մարդ: