Առողջ ապրելակերպին աջակցելու ռազմավարական ծրագրի մշակման հարցով, կառավարության գրասենյակում տեղի է ունենալու աշխատանքային հանդիպում
Վրաստանի վարչապետ, Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությամբ, կառավարությունը, ընդլայնված ներգրավածությամբ մշակելու է երկրում առողջ ապրելակերպի ռազմավարական ծրագիրը:
Այդ նպատակով, կառավարության գրասենյակում, այսօր ժամը 14:00-ին Վրաստանի վարչապետի հետ կայանալու է աշխատանքային հանդիպում, որին ներկա են գտնվելու գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Խոսքը վերաբերում է կոմպլեքսային ծրագրի ստեղծմանը, որում գրված են լինելու՝ առողջ ապրելակերպի հաստատման, համապատասխան ինֆրակառուցվածքների ստեղծման և հասանելիության տեսանկյունից իրականացվելիք կոնկրետ քայլերը:
Փաստաթուղթը մշակվելու է իշխանության բոլոր օղակների և հասարակության, այդ թվում երիտասարդների և մասնավոր սեկտորի ընդլայնված ներգրավվածությամբ և նրա կատարման մեջ համապատասխան օղակը ունենալու է ակտիվ մասնակցություն:
Լրատվությունը տարածել է Վրաստանի կառավարության վարչության մամլո ծառայությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan