Արմատական «Ազգային շարժում» խումբը այժմ երկընտրանքի առջև է, մտնեն թե ոչ խորհրդարան, նրանք անձամբ իրենց գցել են փակուղի. Իրակլի Ղարիբաշվիլի

11:56, 24.05.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությամբ, «Ազգային շարժումը» այժմ երկընտրանքի առաջ է՝ մտնել խորհրդարան, թե ոչ:

Ինչպես նշել է վարչապետը, կուսակցությունն ինքն իրեն է փակուղի մտցրել:

«Ես այլևս չեմ ցանկանում խոսել այս արմատական ​​խմբավորման ՝ «Ազգային շարժման» մասին: Նրանք շատ ծանր վիճակում են, քանի որ վեց ամիս շարունակ պնդում էին, որ ընտրությունները կեղծվել են: Դրանից հետո պարզվեց, որ նրանք ստորագրել են Եվրամիության միջնորդությամբ մշակված փաստաթուղթը: Նրանք այլ ելք, այլ ճանապարհ չունեին, որ չստորագրեին փաստաթուղթը: Այժմ նրանք գտնվում են շատ բարդ իրավիճակում ՝ երկընտրանքի առաջ: Նրանց մտնելը կամ չմտնելը հավասարապես խնդրահարույց է նրանց համար: Նրանք անձամբ են իրենց այսպիսի փակուղի մտցրել», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Նմանատիպ