Արևմտյան Վրաստանում այսօր և վաղը կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակը
Արևմտյան Վրաստանում այսօր և վաղը կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակը

Արևմտյան Վրաստանում այսօր և վաղը կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակը:

Միջավայրի ազգային գործակալության տեղեկությամբ, մայիսի 18-ին, որոշ վայրերում կլինի քամի: Օդի ջերմաստիճանը օրվա ժամերին իջվածքներում հնարավոր է հասնի 34-39 աստիճանի, ափային շրջաններում՝ 30-35, լեռներում – 31-36, իսկ բարձրալեռ շրջաններում՝ 27-32 աստիճանի:

Դրա հետ մեկտեղ, մայիսի 19-20-ին հավանաբար կտեղա անձրև և համեմատաբար կլինի հով, օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 նիշով:

Թբիլիսիում գիշերվա և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 18-19-ին օդի ջերմաստիճանը կլինի 30-32, իսկ մայիսի 20-ին՝ 25-27 աստիճան: