Արևելյան Վրաստանում հունվարի 14-ին հիմնականում սպասվում է ամպամած եղանակ, որոշ շրջաններում սպասվում է մարախուղ և ձյուն,-այս մասին առաջին ալիքին հայտնել է շրջակա միջավայրի ազգային գործակալության հիդրոօդերևույթաբանական կանխատեսումների ծառայության ղեկավար Սվետլանա Նիորաձեն:
Ինչ վերաբերում է արևմտյան Վրաստանին, ապա օդերևույթաբանները սպասում են անձրևոտ եղանակ, իսկ բարձրալեռ շրջաններում ձյուն:
«Զեմո Իմերեթիի և Կոլխեթիի շրջաններում ուժեղանալու է քամին դեպի արևելյան շրջաններ: Եթե այսօր օդի ջերմաստիճանը 4 աստիճան է, ապա վաղը սպասվում է 6-11 աստիճան»,-նշել է Նիորաձեն:
Ինչպես նշել է հիդրոօդերևույթաբանական կանխատեսումների ծառայության ղեկավարը, Թբիլիսիում հունվարի 14-ին սպասվում է ձյուն:
Հեղինակ -
Edgar Barsegyan