Արևելյան Ուկրաինայում զինված կոնֆլիկտի հետևանքով զոհվել է մոտ 13 հազար մարդ. ՄԱԿ
Արևելյան Ուկրաինայում զինված կոնֆլիկտի հետևանքով զոհվել է մոտ 13 հազար մարդ. ՄԱԿ

Արևելյան Ուկրաինայում 2014 թվականի ապրիլին զինված կոնֆլիկտի մեկնարկից մինչև 2018 թվականի վերջ զոհվել է մոտ 13 հազար մարդ: Համապատասխան տվյալները տարածում է ՄԱԿ-ը:

Դոնբասում զոհերի թվում կա 3 300 քաղաքացիական անձ, 4 000՝ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայող, 5 500՝ Ռուսաստանի կողմից աջակցվող զինված մարտիկ: ՄԱԿ-ի տվյալներով, կոնֆիկտի ժամանակ տուժել է մոտ 30 000 մարդ:

Միայն 2018 թվականին, Դոնբասում մարտական գործողությունների ժամանակ զոհվել է 55 քաղաքացիական անձ: