Արդեն երրորդ օրն է, երբ չի գործում հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան
Արդեն երրորդ օրն է, երբ չի գործում հրադադարի ռեժիմը. Նիկոլ Փաշինյան

Օրվա երկրորդ կեսին վստահորեն կարելի է ասել, որ հրադադարը չի գործում,- այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արցախի բանակը առավոտից զուսպ էր, բայց օրվա երկրորդ կեսին վստահորեն կարելի է ասել, որ հրադադարը չի գործում: Հրադադարի մասին համաձայնագիրը ձախողվել է երրորդ անգամ»,- հայտարարել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի խոսքով, նա երեկ ուշ երեկոյան զրուցել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

«Ես Մայք Պոմպեոյին ասացի, որ սա իրենց համար առաջին համաձայնությունն էր, իսկ մեզ համար երրորդը, այնպես որ մենք հստակ գիտեինք, թե ինչ կլիներ, եթե պայմանագիրը խախտվեր, իսկ ադրբեջանական կողմը կասեր, որ այդ համաձայնությունը խախտվել է Հայաստանի կողմից: Պետքարտուղարին տված հիմնական հարցն այն էր, թե ինչպես պարզել, թե ով է իրականում խախտել հրադադարի պայմանագիրը: Իհարկե, ես հրապարակավ չեմ ասի, թե ինչ պատասխանեց ինձ Մայք Պոմպեոն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին հերթական համաձայնությունը ձեռք բերվեց Վաշինգտոնում, որն ուժի մեջ էր մտնելու հոկտեմբերի 26-ին ժամը 08:00-ին, սակայն այսօր կողմերը միմյանց մեղադրել են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: