Արդարադատության տան մասնաճյուղերում գլոբալ տեխնիկական խափանման պատճառով որոշակի ծառայություններ խափանվել են
Արդարադատության տան մասնաճյուղերում գլոբալ տեխնիկական խափանման պատճառով որոշակի ծառայություններ խափանվել են։ Այս մասին ասվում է Արդարադատության տան հայտարարության մեջ։
«Տեղեկացնում ենք, որ գլոբալ տեխնիկական խափանման պատճառով Արդարադատության տան մասնաճյուղերում խափանվել է «Հանրային ռեգիստրի ազգային գործակալություն», «Իրավապահ մարմինների ազգային բյուրո» և «Վրաստանի նոտարների պալատ»-ի ծառայությունների մատուցումը, ինչպես նաև խափանվել է նոտարական ծառայությունների մատուցումը նոտարական գրասենյակներում։
Ինտենսիվ աշխատանքներ են տարվում խափանումը վերացնելու համար։
Հենց որ ծառայությունների մատուցման գործընթացը վերսկսվի, տեղեկատվությունը կտեղադրվի Արդարադատության տան պաշտոնական Facebook-յան էջում», – ասվում է Արդարադատության տան հայտարարության մեջ։