Արդարադատության նախարարությունը սերտ համագործակցություն կունենա կրթական հաստատությունների հետ
Արդարադատության նախարարի թեկնածուն ելույթ է ունեցել, Վրաստանի խորհրդարանի չորս հանձնաժողովների միավորված նիստում: Գոչա Լորթքիփանիձեն խոսել է արդարադատության նախարարության առաջնահերթությունների, այդ թվում `նախարարության գիտական գործառույթի բարձրացման մասին:
Նա ասաց, առաջիկա տարիների ընթացքում նախարարությունն ավելի սերտ է համագործակցելու ուսումնական հաստատությունների հետ:
«Մեր նպատակն է ստեղծել արդարադատության նախարարության և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ձևաչափ, որի շրջանակներում Արդարադատության նախարարությունում ստաժավորումն ու հետազոտությունները կդիտարկվեն որպես ուսումնական ծրագրի մաս, և ուսանողներին կտրվեն համապատասխան ուսումնական կրեդիտներ: Մենք ակտիվորեն աշխատում ենք Կրթության նախարարության հետ ՝ այս նախաձեռնությունն առաջիկայում կյանքի կոչելու համար», – ասել է արդարադատության նախարարի թեկնածուն: