Արչիլ Թալակվաձեն Վատիկանի դեսպանի հետ քննարկել է Վրաստանի և Վատիկանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները
Վրաստանի խորհրդարանի նախագահը ընդունել է Վատիկանի արտակարգ և լիազոր դեսպան, մոնսինյոր Ժոզե Ավելինո Բետանկուրին:
Ճանաչողական բնույթի հանդիպմանը, Արչիլ Թալակվաձեն և հյուրը քննարկել են Վրաստանի և Վատիկանի միջև գոյություն ունեցող հարաբերությունները:
Ընդգծվել է պատմական բարեկամությունը: Մոնսինյոր Ժոզե Ավելինո Բետանկուրի հայտարարությամբ, Վատիկանը աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Խոսքը վերաբերել է նաև Վրաստանի կաթոլիկ բնակչության, երկրի զարգացման գործում ունեցած ավանդին: Կողմերը զրուցել են նաև բարձրաստիճան այցերի նշանակության մասին և պայմանավորվել գնալով խորացնել հարաբերությունները:
Լրատվությունն այս մասին տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: