Արչիլ Թալակվաձեն շնորհավորում է Նիկոլոզ Բասիլաշվիլիին՝ Դոհայի մրցաշարում հաղթելու կապակցությամբ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն շնորհավորում է թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլիին՝ Դոհայի մրցաշարում տարած հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Նիկոլոզ Բասիլաշվիլիին փայլուն հաղթանակի կապակցությամբ: Այս մրցաշարում նա հաղթեց ուժեղագույն մրցակիցներին և հասավ նման արդյունքի: Հաջողություն վրացի թենիսիստին», – գրել է Արչիլ Թալակվաձեն իր ֆեյսբուքյան էջում:
Վրացի թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին դարձավ Դոհայի ATP250 կարգի մրցաշարի հաղթող: