Արչիլ Թալակվաձեն հայ համաքաղացիներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ
Արչիլ Թալակվաձեն հայ համաքաղացիներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ

Արչիլ Թալակվաձեն հայ համաքաղացիներին շնորհավորել է Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների առթիվ:

Վրաստանի խորհրդարանի նախագահը այցելել է Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ օրենսդրական և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին ներկա է գտնվել տոնական պատարագին:

«Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին, հայ հավատացյալներին, Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և երջանկություն:

Մեր հայրենակիցների դերը վրաց պետության կառուցման, տնտեսական և մշակութային զարգացման գործում անգնահատելի է, և մեր երկիրը հպարտանում է այն մշակութային ժառանգությամբ, որը ստեղծել են երկրում ապրող տարբեր էթնիկ և կրոնական խմբերի ներկայացուցիչները: Պատիվ ունեմ շնորհավորելու ձեզ Վրաստանի խորհրդարանի անունից և կիսել ձեզ հետ այսօրվա ուրախությունը»,- ասել է Արչիլ Թալակվաձեն: