Արչիլ Թալակվաձեն հանդիպել է Վրաստանում «Էն Դի Այի» գրասենյակի տնօրենի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, հանդիպել է Վրաստանում Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) գրասենյակի տնօրեն, Ալան Գիլեմի հետ:
Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի տասներրորդ գումարման խորհրդարանի և «Էն Դի Այ»-ի համագործակցության ծրագրերը, խորհրդարանի գործունեության առաջնահերթությունները և նոր նախաձեռնությունները:
Նրանց հաղորդմամբ, Արչիլ Թալակվաձեն «Էն Դի Այ»-ի գրասենյակի տնօրենի հետ քննարկել է այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ տասներրորդ գումարման խորհրդարանը պատրաստվում է աշխատել դոնորների և գործընկեր կազմակերպությունների հետ:
Ալան Գիլեմը խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել Վրաստանի խորհրդարանի գործունեությանը: