Արչիլ Թալակվաձեն ադրբեջանցի համաքաղաքացիներին շնորհավորում է Նովրուզ բայրամի կապակցությամբ
Արչիլ Թալակվաձեն ադրբեջանցի համաքաղաքացիներին շնորհավորում է Նովրուզ բայրամի կապակցությամբ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն շնորհավորում է ադրբեջանցի համաքաղաքացիներին Նովրուզ բայրամի կապակցությամբ:

«Վրաստանի խորհրդարանի անունից շնորհավորում եմ մեր ադրբեջանցի համաքաղաքացիներին Նովրուզ-բայրամի տոնի առթիվ:

Մեզ կապում է մեկ հայրենիք և համակեցության դարավոր պատմություն:

Շնորհավոր գարնան, հույսի և նորացման տոնը: Մաղթում եմ ձեզ առողջություն, բարգավաճում և հաջողություններ», – հայտարարում է Վրաստանի խորհրդարանի խոսնակը: