Արչիլ Թալակվաձե. Ցավակցում եմ Շատիլիի ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն վշտակցություն է հայտնում Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի պատճառով:
«Ցնցող ողբերգություն է տեղի ունեցել Բիսո գյուղի մոտ: Ցավակցում եմ ավտովթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին: Սա ողջ երկրի համար մեծ կորուստ է:
Ամեն բան արվում է տուժածներին օգնելու համար և հուսանք, մնացածը կհաջողվի փրկարարներին և բժիշկներին»,- հայտարարում է Արչիլ Թալակվաձեն:
Դուշեթիում, Շատիլիի ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է 12 մարդ: Ավտովթարի հետևանքով տուժած երեք ուղևորների վիճակը ծանր է: