Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած երեք ուղևորների վիճակը ծանր է
Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած երեք ուղևորների վիճակը ծանր է

Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած երեք ուղևորների վիճակը ծանր է: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին են հայտնել արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնից:

Նրանց փոխանցմամբ, այս պահի դրությամբ արտակարգ իրավիճակների համակարգման և շտապ օգնության կենտրոնի անձնակազմերը մեկ պացիենտի տեղափոխել են Թբիլիսի, Առաջին համալսարանային կլինիկա: Այժմ փոխադրում են մնացած երկու տուժածներին:

Դուշեթիում, Շատիլիի ճանապարհին ավտովթարի հետևանքով զոհվել է 12 մարդ: