Արչիլ Կոճլամազաշվիլին ընտրվել է Վրաստանի Գերագույն դատարանի դատավոր
Արչիլ Կոճլամազաշվիլին ընտրվել է Վրաստանի Գերագույն դատարանի դատավոր

Վրաստանի խորհրդարանը միաձայն՝ 89 ձայներով, աջակցեց Արչիլ Կոճլամազաշվիլիի թեկնածությանը որպես Գերագույն դատարանի դատավոր։

Դատավորի թեկնածության հարցը քննարկվել է իրավական հարցերի հանձնաժողովում և, խորհրդարանի բյուրոյի որոշմամբ, ներկայացվել է լիագումար նիստում քվեարկության։

Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Արչիլ Կոճլամազաշվիլիին Գերագույն դատարանի դատավոր ընտրվելու կապակցությամբ և մաղթել է հաջող աշխատանք։