Նախատեսվում է առցանց խաղային բիզնեսի հարկման նոր մեխանիզմի ներդրում,- այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, առցանց բիզնեսի համար հարկվող ընդհանուր հարկային բազան կավելանա 65-70 տոկոսով։
«Առցանց մոլախաղերի բիզնեսի համար կներդրվի հարկման նոր մեխանիզմ և 65-70 տոկոսով կավելացվի ոլորտի ընդհանուր հարկային բազան, երկրորդ խնդիրը 25 տարեկան տարիքային շեմն է, մեր քաղաքացիներին կարգելվի մոլախաղերը։ Այստեղ էլ գրել ենք, թե ում համար է այս սահմանափակումը, սրանք սոցիալապես անապահով մարդիկ են, որոնք օգնություն են ստանում պետությունից։ Պետական պաշտոնյաները, եկամուտների ծառայություն ինքնասահմանափակման մեխանիզմի կիրառման համար դիմած անձինք, ինչպես նաև անձինք, ովքեր ընկնում են այսպես կոչված սև ցուցակի մեջ, դատարանի որոշման հիման վրա ընտանիքի անդամների պահանջով: Ընդհանուր առմամբ, մարդկանց շրջանակը, ովքեր կունենան մոլախաղերի սահմանափակ հասանելիություն, կազմում է մինչև մեկ միլիոն չափահաս: Ինչ վերաբերում է վերահսկողության մեխանիզմներին, ապա այստեղ էլ համապատասխան մեխանիզմները լավ նկարագրել ենք։ Արգելվելու է գովազդը, խաղային բիզնեսի վերաբերյալ բոլոր հեռուստատեսային գովազդները, ինչպես նաև արտաքին գովազդը և վրացական կայքերում գովազդի տեղադրումը։ Խաղային բիզնեսի օպերատորներին կթույլատրվի ստորագրել միայն հովանավորչական պայմանագիր»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։