Առատ ձյան և դժվարին օդերևութաբանական պայմանների պատճառով ճանապարհների որոշակի հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության տեղեկատվությամբ՝ ինտենսիվ ձյան և բարդ եղանակային պայմանների պատճառով ճանապարհների որոշ հատվածներում սահմանվել են հատուկ երթևեկության ռեժիմներ։
Ինտենսիվ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է հետևյալ ճանապարհահատվածներում՝
- Մցխեթա–Սթեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի կմ93-կմ107 հատվածում (Գուդաուրի (փոստ)-Քոբի),
- Գոմի-Սաչխերե-Չիատուրա-Զեստափոնի միջպետական նշանակության ճանապարհի կմ1-կմ106 հատվածում,
- Սաչխերե (Սարեկի)-Ուզունթա-Շքմերի-Զուդալի ճանապարհին,
- Կոդա–Փարձխիսի–Մանգլիսի–Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ110-կմ146 հատվածում,
- Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ30-կմ70 (Ջվարի-Խաիշի) հատվածում։
Ձնահյուսի վտանգի, ուժեղ ձյան, վատ տեսանելիության, փոթորկի և բարդ եղանակային պայմանների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես արգելված է հետևյալ ճանապարհահատվածներում՝
- Բաթումի (Անգիսա)–Ախալցիխե ավտոճանապարհի կմ103-կմ118 հատվածում (Կուրորտ Գոդերձի-Ուտքիսուբանի),
- Քութայիսի (Մոցամեթա)–Թքիբուլի–Ամբրոլաուրի ճանապարհի կմ39-կմ72 հատվածում (Նաքերալա լեռնանցք),
- Կոդա–Փարձխիսի–Մանգլիսի–Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի կմ94-կմ110 հատվածում (Փարավան լեռնանցք),
- Ժինվալի-Բարիսախո-Շատիլի ճանապարհի կմ53-կմ106 հատվածում (Կորշա-Շատիլի),
- Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհին,
- Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ճանապարհի կմ185-կմ190 հատվածում (Ուշգուլի-Լասդիլի)։
Հետևյալ հատվածներում թույլատրվում է երթևեկել միայն բարձր անցանելիություն ունեցող (երկու կամ ավելի քարշակող կամուրջներով) տրանսպորտային միջոցներով, իսկ մնացած տրանսպորտի համար երթևեկությունը սահմանափակված է՝
- Ալպանա-Ծագերի ճանապարհի կմ0-կմ22 հատվածում (Օրբելի լեռնանցք),
- Քութայիսի (Ջղալթուբոյի շրջանցում)-Ջղալթուբո-Ծագերի-Լենթեխի-Լասդիլի ճանապարհի կմ89-կմ125 հատվածում (Լենթեխի-Մելե),
- Նույն ճանապարհի կմ42-կմ125 հատվածում (Օֆիթարա-Մելե),
- Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ճանապարհի կմ50-կմ103 հատվածում։
Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ճանապարհի կմ71-կմ184 հատվածում (Խաիշի-Ուշգուլի) թեթև ավտոտրանսպորտի երթևեկությունն թույլատրվում է միայն սահքի դեմ շղթաներով։