Արարատ Միրզոյան. Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների խորացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման նպատակ չունի
Արարատ Միրզոյան. Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների խորացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման նպատակ չունի

Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների խորացումը նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ ՀՀ կառավարությունը նպատակ չունի խզել քաղաքական, տնտեսական կամ այլ կապերը Ռուսաստանի հետ։

«Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների խորացումը նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ։ Եթե մի օր առաջանա Եվրամիությանը միանալու հարցը, կառաջանա նաև Եվրասիական տնտեսական միության հարցը, և երբ այդ պահը գա, մենք կնստենք և որոշում կկայացնենք։ Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունները աստիճանաբար խորանում են», – ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։

Միրզոյանը նաև ասել է, որ Շիրակի մարզում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը ՀՀ կառավարության օրակարգում չէ։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը սպառնում է Հայաստանին հիբրիդային պատերազմով, ինչպես պնդում է Հայաստանին ֆինանսական օգնություն տրամադրող եվրոպացի պաշտոնյան, նախարար Միրզոյանը պատասխանել է. «Ապատեղեկատվության զգալի մասը չի՞ գալիս ռուս փորձագետից, խորհրդարանի անդամից։ Հետևաբար, հիբրիդային սպառնալիքները կարող են գալ տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ Ռուսաստանից»։