Առանց միջազգային աջակցության, հնարավոր է Եվրոպայում առաջանան նոր փախստականի հոսքեր. Ռեջեփ Թայիփ Էրդողան
Թուրքիան նախատեսում է մեկ միլիոն փախստականների վերադարձնել Սիրիա, և առանց միջազգային աջակցության, հնարավոր է Եվրոպայում առաջանան նոր փախստականի հոսքեր,- այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահը, Անկարայում ունեցած ելույթի ժամանակ:
Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությամբ, միջազգային նյութատեխնիկական աջակցությամբ հնարավոր կլինի Սիրիայի հյուսիսում, անվտանգ գոտում փախստականների համար տներ կառուցել, հակառակ դեպքում Թուրքիան ստիպված կլինի բացել «դարպասները»:
«Կամ դուք մեզ օգնում եք, կամ ներեցեք, բայց մենք չենք պատրաստվում միայնակ կրել այդ բեռը: Մենք չկարողացանք օգնություն ստանալ միջազգային հանրությունից և հատկապես Եվրամիությունից», – ասել է Էրդողանը:
Եվրամիության և Թուրքիայի միջև 2016 թվականի համաձայնագրի համաձայն, Անկարան միլիարդավոր դոլարների փոխարեն ստանձնել է փախստականներին կանգնեցնելու պարտավորություն: