Առաջին խաղակեսից հետո Վրաստանի հավաքականը պարտվում է Սամոայի մոտ. 10:19
Նոյեմբերյան թեստերի երկրորդ հանդիպմանը Վրաստանի հավաքականը մրցում է Սամոայի ազգային հավաքականի հետ:
Հանդիպման առաջին միավորները վաստակել է Թեդո Աբժանդաձեն և տանտերերը առաջ են անցել երեք միավորով:
Դրանից հետո Սամոացիները ակտիվացել են և հանդիպման 8-րդ րոպեին դրել առաջին լելոն: Տանտերերը 27-րդ րոպեի համար արդեն պարտվում էին 16 միավորով: Հյուրերի կողմից լելոյի հեղինակներ են դարձել Տի Պաուլոն և Տուալան:
Մինչ հանդիպման առաջին խաղակեսի ավարտը, վրաց ռեգբիստները դրեցին առաջին լելոն: Գեղեցիկ խաղից հետո լելոյի հեղինակ դարձավ Վասիլ Լոբժանիձեն:
Առաջին խաղակեսի ավարտին Սամոայի հավաքականը կարողացավ հասնել մեր հավաքականի տուգանայինի մոտ, սակայն Վրաց ռեգբիստներին հաջողվեց դիմադրել և առաջին խաղակեսը ավարտվեց 10:19 հաշվով:
Հեղինակ -
Edgar Barsegyan