Առաջին Հանրապետության հրապարակը կփակվի, որտեղ կտեղակայվի ամանորյա գյուղ
Առաջին Հանրապետության հրապարակը կփակվի, որտեղ կտեղակայվի ամանորյա գյուղ

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, նախատոնական պատրաստության շրջանակներում, Առաջին Հանրապետության հրապարակը կփակվի: Հրապարակում կտեղակայվի ամանորյա գյուղ:

«Մայրաքաղաքում շարունակվում է նախատոնական պատրաստությունը: Նշված աշխատանքներից ելնելով, այսօր, դեկտեմբերի 15-ին, 11:00-ից կփակվի Առաջին Հանրապետության հրապարակը, որտեղ կտեղակայվի ամանորյա գյուղը: Թբիլիսիի քաղաքապետարանը ներողություն է խնդրում խոչընդոտների համար»,- հայտարարում են քաղաքապետարանում: