Առաջին ալիքով խաղացեք «Ֆուտբոլի տրամաբանությունը», շահեք մրցանակներ և ավտոմեքենա
Առաջին ալիքով խաղացեք «Ֆուտբոլի տրամաբանությունը», շահեք մրցանակներ և ավտոմեքենա

Հունիսի 14-ից, մեկ ամսվա ընթացքում, Առաջին ալիքը ֆուտբոլի երկրպագուներին բացառիկ կերպով կներկայացնի  ֆուտբոլի աշխարհի ամենամեծ իրադարձությունը – Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հեռարձակումը (հունիսի 14 – հուլիսի 15):

Ֆուտբոլի երկրպագուները հնարավորություն կունենան նաև մասնակցել Առաջին ալիքի «Ֆուտբոլի տրամաբանությունը» խաղարկությանը և շահել «Կրիստալբեթի» կողմից սահմանված գլխավոր մրցանակը՝ 2018 թվականի ավտոմեքենա:

Ֆուտբոլի իմացությունը, ինտուիցիան և տրամաբանությունը հեռուստադիտողին կօգնեն շահել բազմաթիվ մրցանակներ, այդ թվում սմարթֆոն, հեռուստացույց և իհարկե, ավտոմեքենա:

Խաղարկությունը եթեր կհեռարձակվի հատուկ աշխարհի առաջնության հետ կապված պատրաստված տաղավարից՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը ներառալ, այն օրերին, երբ նախատեսված են խաղերը:

Հաղորդավար Անո Թակալանձեի և նրա հյուրերի կողմից հնչած հարցերին հեռուստադիտողը կպատախանի ուղիղ եթերում: Խաղարկությանը մասնակցել ցանկացողները չորս հավանական պատասխանից պետք է ընտրել մեկը:

Առաջին սխալի դեպքում, խաղացողը հաղորդավարից կստանա դեղին քարտ և չորս հավանական պատասխանից ևս մեկն ընտրելու հնարավորություն: Եթե հեռուստադիտողը երկրորդ փորձից էլ չկարողանա ճիշտ պատասխան տալ, նա լքում է խաղը:

Ճիշտ պատասխանի դեպքում խաղի մասնակցին փոխանցվում է մրցանակ, իսկ բոլոր հաղթողների անուն-ազգանունները կտեղադրեն պտտվող թմբուկի մեջ, որը հաղորդավարը և հաղորդման հյուրը կպտտեն հուլիսի 15-ին, ՖԻՖԱ-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի օրը: Հենց այդ օրն է խաղարկվելու «Կրիստալբեթի» կողմից սահմանված գլխավոր մրցանակը՝ 2018 թվականի ավտոմեքենան և «Մեգատեխնիկայի» կողմից սահմանված գլխավոր մրցանակը – FIFA World Cup 2018-ի պաշտոնական հովանավոր Hisense-ի ապրանքանիշի 43 դյույմ անկյունագծով SMART  հեռուստացույցը: