1/8-րդ եզրափակիչ. Խորվաթիա-Դանիա
1/8-րդ եզրափակիչ. Խորվաթիա-Դանիա

Խորվաթիա-Դանիա

Հուլիսի 1, Նիժնի Նովգորոդ. «Նիժնի Նովգորոդ» մարզադաշտ. Սկիզբը 22:00

Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)

Խորվաթիայի հավաքականը բոլորին զարմացրեց խմբային փուլում: Դժվարագույն խմբում, Զլատկո Դարլիչի ղեկավարած թիմը հաղթեց երեք հանդիպումներում և իննը միավորով խմբում զբաղեցրեց առաջին տեղը: Խորվաթները առաջին անգամ փլեյ-օֆ են անցել 1998 թվականից հետո:

Դանիան խմբային փուլում կայուն խաղ չի ցուցադրել, այս թիմը հաղթել է Պերուին, Ավստրալիայի հետ խաղացել է ոչ ոքի: Չնայած դրան Դանիան 1/8-րդ եզրափակչում է և մեծ շանս ունի 1/4 եզրափակիչ անցնելու: