Առաջիկա տարիներին մեր առաջնահերթությունը կլինի ազգային ռազմական արդյունաբերության զարգացումը. Իրակլի Ղարիբաշվիլի
Առաջիկա տարիներին մեր առաջնահերթությունը կլինի ազգային ռազմական արդյունաբերության զարգացումը,- այս մասին խորհրդարանի հանձնաժողովների միավորված նիստում ելույթ ունենալիս, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին:
Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այս տարի, վրացական բանակի պատմության մեջ առաջին անգամ, պաշտպանության ուժերը համալրվել են Վրաստանում արտադրվող շուրջ 40 ռազմական մեքենայով:
Նրա հայտարարությամբ, առաջիկա տարիներին «Դելտան» կհզորացնի ռազմական և երկակի նշանակության արտադրանքի ստեղծումը:
Նախարարի թեկնածուն շեշտը դրել է նաև նյութատեխնիկական ապահովման օբյեկտների արդիականացման վրա:
«Կարևոր քայլեր են ձեռնարկվել նյութատեխնիկական հնարավորությունների արդիականացման տեսանկյունից և այսպես կոչված Սովետական հատուկ սարքավորումները ժամանակակից ապրանքանիշերով փոխարինելու ուղղությամբ: Ինչպես գիտեք, մենք հայտնի բրենդերի հետ պայմանագիր ենք կնքել, որի շրջանակներում գնել ենք 500 միավոր հատուկ սարքավորում»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: