Առաջիկա տարիներին մեր առաջնահերթությունը կլինի ազգային ռազմական արդյունաբերության զարգացումը. Իրակլի Ղարիբաշվիլի

Առաջիկա տարիներին մեր առաջնահերթությունը կլինի ազգային ռազմական արդյունաբերության զարգացումը,- այս մասին խորհրդարանի հանձնաժողովների միավորված նիստում ելույթ ունենալիս, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու, Իրակլի Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այս տարի, վրացական բանակի պատմության մեջ առաջին անգամ, պաշտպանության ուժերը համալրվել են Վրաստանում արտադրվող շուրջ 40 ռազմական մեքենայով:

Նրա հայտարարությամբ, առաջիկա տարիներին «Դելտան» կհզորացնի ռազմական և երկակի նշանակության արտադրանքի ստեղծումը:

Նախարարի թեկնածուն շեշտը դրել է նաև նյութատեխնիկական ապահովման օբյեկտների արդիականացման վրա:

«Կարևոր քայլեր են ձեռնարկվել նյութատեխնիկական հնարավորությունների արդիականացման տեսանկյունից և  այսպես կոչված Սովետական ​​հատուկ սարքավորումները ժամանակակից ապրանքանիշերով փոխարինելու ուղղությամբ: Ինչպես գիտեք, մենք հայտնի բրենդերի հետ պայմանագիր ենք կնքել, որի շրջանակներում գնել ենք 500 միավոր հատուկ սարքավորում»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին: