Արաբական Միավորված Էմիրությունների նավահանգստում տեղի է ունեցել մի քանի պայթյուն

Արաբական Միավորված Էմիրությունների նավահանգստում տեղի է ունեցել մի քանի պայթյուն:

«Ալ Մայադին» հեռուստաալիքի փոխանցմամբ, պայթյունի ձայնը այսօր առավոտյան լսվել է «Էլ Ֆուջեյրա» նավահանգստում: Արդյունքում մի քանի տանկերի վրա բռնկվել է հրդեհ:

Լրագրողի փոխանցմամբ այրվում է 10 նավ: Միջադեպի այլ մանրամասներ դեռևս անհայտ են: