Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի դեսպանատնից հայտնում են, որ Աբու Դաբիում տեղի ունեցած միջադեպին մասնակից անձինք հարցաքննվում են

22:41, 14.01.2025

Արաբական Միացյալ Էմիրություններում Վրաստանի դեսպանատնից հայտնում են, որ Աբու Դաբիում տեղի ունեցած միջադեպին մասնակից անձինք հարցաքննվում են։

Նրանց խոսքով՝ միջադեպը հետաքննում են տեղի իրավապահ մարմինները։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջադեպը հետաքննում են տեղի իրավապահ մարմինները, ինչի նպատակով միջադեպի մասնակից անձինք հարցաքննվում են», – հայտնել են դեսպանատնից։

Աբու Դաբիում ֆիզիկական բախում է տեղի ունեցել «Վրացական երազանքի» պատգամավորներ Իրակլի Զարքուայի և Վիկտոր Սանիկիձեի և քաղաքացի Լաշա Գաբիտաշվիլիի միջև։ Միջադեպի տեսագրությունները տարածվել են սոցցանցերում։

Նմանատիպ