Արաբական մամուլի փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղում սպանել են 28 սիրիացի զինյալի

Լեռնային Ղարաբաղում սպանել են 28 սիրիացի զինյալի,- այս մասին տեղեկություն է տարածում «Ալ Արաբիան»՝ վկայակոչելով «Սիրիայի մարդու իրավունքների մոնիտորինգի կենտրոնը»:

Տարածված տեղեկությամբ, հակամարտության մեկնարկին Թուրքիան Ադրբեջանին օգնելու համար Սիրիայի հյուսիսից ուղարկել է ավելի քան 850 զինյալ:

Ղարաբաղում սիրիացիների զոհվելու մասին լուրը «Ֆրանս պրեսին» հայտնել են անձամբ զինյալների բարեկամները:

Հայաստանը պահանջում է հակամարտության տարածքից դուրս բերել սիրիացի զինյալներին:

Տարածվում է տեղեկություն, որ Սիրիայի Հալեպ քաղաքի «Ջիհադիստական խմբավորումներից» 300 սիրիացի զինյալ անցել է Թուրքիայի Գազիանթեփ, որտեղից ուղարկել են Ադրբեջան: